01/21/2026

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

2019 թվականի հունիսի 8-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ։ Կապանի համայնքապետարանը կոչ է անում համայնքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, ուսումնական, առողջապահական հաստատությունների կոլեկտիվներին և բոլոր կապանցիներին, ակտիվորեն մասնակցել համայնքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին։
Այս համապետական միջոցառմանը կարեւոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը, ուստի ակնկալում ենք բոլորիդ ակտիվությունը եւ նախաձեռնող լինելը: 
Մաքրման աշխատանքների հետեւանքով հավաքված աղբի տեղափոխման համար կարող եք դիմել Կապանի կոմունալ ծառայությանը՝ հեռ. 098 71 09 99, (0285) 4 23 55:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: