01/21/2026

Արցախի 4 քաղաքների մարզադաշտերը լեփ-լեցուն են. ԱՀ պետնախարար

Արցախի 4 քաղաքների մարզադաշտերը լեփ-լեցուն են. ԱՀ պետնախարար

Արցախում անցկացվող ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը սպասարկող բոլոր չորս քաղաքների մարզադաշտերը լեփ-լեցուն են լինում խաղերի ընթացքում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

 
«Արցախում այս օրերին ֆուտբոլային գեղեցիկ խաղեր են: Մարզասերների հետաքրքրվածության և ակտիվության հավաստումը լեփ-լեցուն մարզադաշտերն են մեր բոլոր չորս քաղաքներում: Երեկ Ասկերանում մեծ հաճույքով դիտել եմ Աբխազիա-Չամերիա խաղը, իսկ արդեն երեկոյան Ստեփանակերտի մարզադաշտում երկրպագել եմ մեր հավաքականին՝ ընդդեմ Սապմիի։ Հուրախություն բոլորիս՝ խաղն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ մեր տղաների»,- գրել է Մարտիրոսյանը;

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Արցախի մայրաքաղաք ՍտեփանակերտումՄարտունիՄարտակերտ և Ասկերան քաղաքներում:

Առաջնությանը մասնակցում են Աբխազիայի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, Հարավային Օսիայի, Չամերիայի, Սապմիի, Սեկեյի Լանդի, Պադանիայի թիմերը:

yerkirmedia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: