01/21/2026

Աշխարհագրություն, կենսաբանություն, համաշխարհային պատմություն. Հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները

Աշխարհագրություն, կենսաբանություն, համաշխարհային պատմություն. Հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները

Հայաստանում հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին շրջանավարտ -դիմորդները հանձնելու են աշխարհագրություն, կենսաբանություն և համաշխարհային պատմություն առարկաները: Աշխարհագրություն հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 214 է, համաշխարհային պատմություն հանձնելու է 33 և կենսաբանություն՝ 1145 հոգի: Ձևավորված 33 քննական կենտրոնից հունիսի 4-ին գործելու է 13-ը, որից 2-ն են մայրաքաղաքում՝ տեղակայված թիվ 190 ավագ դպրոցում և թիվ 189 ավագ դպրոցում:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: