01/21/2026

Քոչարյանի պաշտպանի բողոքը քննող դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Քոչարյանի պաշտպանի բողոքը քննող դատավորն ինքնաբացարկ է հայտնել

ՀՀ վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը: Նշվում է, որ քննիչի կողմից դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմք է հանդիսացել նախկինում դատավոր Վազգեն Ռշտունու կողմից Քոչարյանի գործով հայտնած դիրքորոշումը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: