01/11/2025

Փոքր Դրամաշնորհային Ծրագրերի Ներկայացման Հրավեր ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպությունների համար

Փոքր Դրամաշնորհային Ծրագրերի Ներկայացման Հրավեր ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպությունների համար

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը ՊՏԱԾ-Հ Փոքր Դրամաշնորհային Բաղադրիչի (ՓԴԲ) շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է Սյունիքի մարզում գրանցված բոլոր Հասարակական կազմակերպություններին` մասնակցելու փոքր դրամաշնորհային ծրագրերի 3-րդ փուլի մրցույթին:

 

Ծրագիր`

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)

Հղում No`

BMZ-N 2009.6657.2

Ծրագրի դոնոր`

KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա

Դրամաշնորհ տրամադրող`

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի գործադիր մարմին) և ՊՏԱԾ-Հ Ծրագրի Իրականացման Գրասենյակը

Պայմանագիր`

Դրամաշնորհի/Նվիրաբերության տրամադրման

Հայտադիմումների ներկայացնելուվերջնաժամկետ

 

Հուլիսի 1, 2019, 18:00

Հայտադիմումների ներկայացման ձևը

Հայտադիմումները պետք է ուղարկվեն էլեկտրոնային, ինչպես նաև թղթային տարբերակներով.

Հայտադիմումների  թղթային փաթեթների ներկայացմանհասցեներ

ՊՏԱԾ-Հ ք. Կապանի գրասենյակ, ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, 6/1 Մ. Ստեփանյան, Հասմիկ Խաչոյանին կամ ՊՏԱԾ-Հ ք. Երևանի գրասենյակ, ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, Մարտիրոս Նալբանդյանին

Հայտադիմումների  էլեկտրոնային տարբերակների ներկայացնմանհասցեներ

[email protected]; [email protected]

 

Հայտադիմումներիլեզու

Հայերեն

 

Մրցույթի մասնակցության հայտադիմումը կազմված է հետևյալ փաստաթղթերից ՝

 

  1. Ծրագրային հայտ
  2. Գործողությունների պլան
  3. Ծրագրի բյուջե
  4. Հասարակական կազմակերպության գրանցման վկայականի պատճեն
  5. Հասարակական կազմակերպության կանոնադրության պատճեն

 

1-3 կետերում նշված ձևաթղթերի, ՊՏԱԾ-Հ ՓԴԲ ուղեցույցի կամ այլ լրացուցիչ տեղեկատվության ձեռքբերման համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի սոցիալ-տնտեսական հարցերով մասնագետ Հասմիկ Խաչոյանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. [email protected] կամ զանգահարել +374 (0) 93 549955 հեռախոսահամարով կամ այցելել հետևյալ հղումով՝ http://mnp.am/am/pages/225:

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան»(ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության:

Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային ՀանրապետությանևՀայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպեսնաև KFW բանկի և ՀՀԲ նապահպանության Նախարարության միջև 28.05.2013 թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: