01/21/2026

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ։

Նախարար Սուրեն Պապիկյանը, խոսելով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին, մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից ներկայացվող ծրագրային հայտերն ու նախագծային փաստաթղթերը՝ անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերելով մասնագիտական և խորհրդատվական աջակցություն։

Անդրադառնալով հունիսի 8-ին կայանալիք համապետական մաքրության միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ շաբաթօրյակի անցկացման անհրաժեշտությունը բխում է հանրության մոտ շրջակա միջավայրը մաքուր պահելու և հոգատարության մշակույթ ձևավորելու անհրաժեշտությունից։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին և մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին առնչվող հարցեր։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: