01/21/2026

Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է

Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է

Ազատության հրապարակում մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների եւ ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել:

Այս մասին «ՀԺ»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Վերջինս տեղեկացրեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ակցիայի մասնակիցները, Ազատության հրապարակում տեսնելով թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանին, սկսել են վանկարկել «դա-վա-ճան», ապա փորձել են խմբով մոտենալ նրան, քաշքշել: Ոստիկաններն առանձնացրել են կողմերին եւ ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ Հրանտ Մարգարյանին:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: