01/21/2026

Ես եմ ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին. Գեղամ Մանուկյան

Ես եմ ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին. Գեղամ Մանուկյան

Ես եմ ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին: Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարություն է արել ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը:

«Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին», - ասված է Գեղամ Մանուկյանի գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Քննությունը շարունակվում է:

armtimes.com

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: