01/21/2026

ՄԻՊ-ը սոցիալական ցանցերում ատելության խոսքի աճը համարում է խիստ մտահոգիչ

ՄԻՊ-ը սոցիալական ցանցերում ատելության խոսքի աճը համարում է խիստ մտահոգիչ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նկատում էոր սոցիալական ցանցերում հասարակությունըկարծես թեբաժանվել է երկու խմբերի՝ հեղափոխականների և հակահեղափոխականների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին խոսեց Ազգային ժողովում՝ անդրադառնալով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին: «Ձեր խոսքում նշեցիք ատելության խոսքի աճի մասին։ Խոսքը, կարծես թե, վերաբերում է սոցիալական ցանցերում տիրող վիճակինԱրդյոք սոցցանցերում ատելության խոսքի հստակ ուղղորդում նկատում եք»,-հետաքրքրվեց պատգմավորը:

Թաթոյանը նշեցոր սոցիալական ցանցերում վիճակը լավագույններից չէ: «Այն խիստ մտահոգիչ էՍոցիալական ցանցերից դուրս իրականությունը, կարծում եմոր բոլորովին այլ էՓողոցում ժպտացող մարդը կարող է ատելությունվիրավորանք պարունակող գրառումով հանդես գալ սոցիալական ցանցումԱյն մտահոգիչ դրսևորումներ ունիՀասարակությունը կարծեք թե բաժանված է խմբերի՝ անմիջապես իրար պիտակելով հեղափոխականհակահեղափոխական և վիրավորական բառերով»,-ասաց ՄԻՊ-ը:

Թաթոյանի կարծիքով՝ այդ հարցում մեծ դեր ունեն հանրային իշխանության մարմինները՝ իրենց գործովխոսքովօգտագործվող բառերովորպեսզի նպաստեն համերաշխության մթնոլորտի ձևավորմանըՆրա կարծիքով՝ սոցիալական ցանցերում լարվածության ֆոնը շատ էներկա վիճակը երկարաժամկետ հեռանկարում բռնություն գործադրելու տեսանկյունից համարվում է վտանգավորՆա համաձայնեց պատգամավորի հարցադրմանըոր սոցիալական ցանցերում երբեմն նկատվում են ուղղորդումներսակայն դժվարացավ նշելթե դրանք որտեղից են:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: