01/21/2026

Հյուր էին լավագույն ուսանողները

Հյուր էին լավագույն ուսանողները

Հունիսի 4-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հյուրընկալել էր ԿԳ նախարարության հայտարարած «Լավագույն ուսանող» մրցույթի սյունեցի հաղթողներին:

Գորիսի պետական համալսարանի ուսանողուհիներ Արուս Անդրիյանը եւ Մարիամ Գյուրջյանը մրցույթի բնագիտական ոլորտում 3-րդ տեղ էին գրավել Արուսը՝ մագիստրոսի, Մարիամը բակալավրի կրթական ծրագրով:

Մրցույթում հաշվի են առնվում ոչ միայն ուսանողների բարձր առաջադիմությունը, այլեւ ընդհանուր ակտիվ գործունեությունը՝ հասարակական եւ բուհական, մասնակցությունը համաժողովների, սեմինարների, ծրագրերի, հրապարակված նյութերի առկայությունը եւ այլն:

Հունան Պողոսյանը շնորհավորեց նրանց՝ նշելով, որ ուրախ է, որ ԳՊՀ-ն նման ուսանողներ ունի: 
Մարզպետը «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման» հիմնադրամի միջոցներով դրամական խրախուսանք հանձնեց հյուրերին եւ հորդորեց չբավարարվել ձեռքբերումով, այլ միշտ առաջ շարժվել ավելիին հասնելու համար:

Ուսանողներն ու մարզի ղեկավարը զրուցեցին բուհական միջավայրի, կրթական համակարգի ներկա վիճակի ու թերությունների, դրա բարելավման մասին իրենց պատկերացումների, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի մասին:

Ի դեպ, Մարիամը վերջերս նաեւ Իսպանիայում մասնակցել է կենսաքիմիայի միջազգային սիմպոզիումին:

«Լավագույն ուսանողի» մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով հաղթող էին ճանաչվել ՀՀ 15 բուհերի 37 ուսանողներ՝ 7 ոլորտներում (բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն եւ մշակույթ-սպորտ):

#www_syunik_mtad_am #Սյունիքի_մարզպետարան #Սյունիք #Syunik#Syunik_Regional_Administration

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: