01/21/2026

Կապանում հոսող թթվային գետակների վերաբերյալ տեսչական մարմինը փորձաքննություն կիրականացնի

Կապանում հոսող թթվային գետակների վերաբերյալ տեսչական մարմինը փորձաքննություն կիրականացնի

Կապան քաղաքի տարբեր թաղամասերում շենքերի բակերում հոսող թթվային գետակների բաղադրությունը պարզելու և ուսումնասիրություն իրականացնելու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փորձանմուշներ է վերցրել:

Անդրադառնալով օրերս Կապան քաղաքից համացանցում տարածված հոսող թթվային գետակների լուսանկարներին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Ուղղակի աչքով նայելիս երևում է, որ լքված տարածքների պոչամբարներից եկող որոշակի աղտոտվածություն ունեցող ջրային մարմիններ են»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այժմ պետությունը պետք է իրականացնի ռեկուլտիվացման աշխատանքները (աշխատանքների ամբողջություն, որն իրականացվում է խախտված տարածքների վերականգնման և հողային տարածքների՝ անվնաս վիճակի բերման նպատակով, - խմբ.) և զուգահեռ այնտեղ կատարվելու են որոշակի երկրաբանական ուսումնասիրություններ:      

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: