01/21/2026

Ռուսաստանն ամեն ինչ անում է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար. Զախարովա

Ռուսաստանն ամեն ինչ անում է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Արցախում տիրող իրավիճակը` հայ և ադրբեջանցի զինծառայողների մահվան ֆոնին։

Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ լուծի Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը։ Այսօր ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով շփման գծի վերջին թեժացումը։

«Մենք ամեն ինչ անում ենք, որ կարգավորենք տարածաշրջանի բազմամյա և ձգձգված ճգնաժամը», – ասել է Զախարովան։

Հիշեցնենք`հունիսի 1-ին, ժամը 07:30-ի սահմանում ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվել էր ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:

Ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները, որոնք հանգեցրել են զինծառայողի մահվան, դատապարտելի են։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: