01/21/2026

Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում քառասունութ ժամ ջուր չի լինի

Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում քառասունութ ժամ ջուր չի լինի

«Մուխութուրյան-Գորիս» ջրատարի վրա թվով 12 հայտնաբերված վթարների վերացմամբ պայմանավորված, հունիսի 6-ի ժամը 10.00-ից մինչև հունիսի 7-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար գյուղերի, «ՏաԹևեր» ճոպանուղու, նշված բնակավայրերին հարակից զորամասերի, Շաքե վարչական տարածքի  քարի արտադրամասի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ», «Հացատուն» ռեստորանային համալիրների, մաքսատան, «Սիսիան» ՇԻԿ-ի  ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից,

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: