01/21/2026

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺՇՏԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ՝ ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺՇՏԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ՝ ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 5-ին Կապանի երկրագիտական թանգարանի հյուրն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ (կապանցի) Դանիել Երաժիշտը (Գրիգոր Դանիելյան): Թանգարանում բացվեց իր կիսանդրին, որի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ (սյունեցի) Փարավոն Միրզոյանն է:

Երբ քննարկվում էր, թե, ի վերջո, որտեղ պետք է այն տեղադրվի, թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանն առաջարկեց այն բերել հայրենի Կապան, եւ Դանիել Երաժիշտը սիրով ընդունեց գաղափարը:

Դրանից զատ, բացօթյա երեկոն ինչ-որ տեղ մեծարման ու ճանաչողական հանդիպում էր, որը թանգարանի բակում էր հավաքել մարզկենտրոնի մշակութասեր հանրությանը: 
Տասնհինգ տարի երաժիշտը չէր եղել այստեղ ու բացը լրացնելու համար ներկաներին տեղեկացրեց վերջին տարիների իր ձեքբերումների եւ աշխատանքի մասին՝ ներկայացնելով հրապարակած սկավառակները, գրքերը՝ դրանցից նվիրելով նաեւ թանգարանին, միջոցառմանը ներկա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին եւ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանին:

Գրիգոր Դանիելյանն իր սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Կապանում, այնուհետեւ 1959-ին ընտանիքը տեղափոխվել է Երեւան, որտեղ եւ շարունակել է ուսումը: Իսկ 1974-77 թվականներին դասավանդել է Կապանի երաժշտական ուսումնարանում:

Հայաստանում առաջինն է հիմնադրել եւ ղեկավարել հոգեւոր երաժշտության համույթներ, առաջինն է նվագել բլոկֆլեյտա, 400-ից ավելի հրատարակված երաժշտագիտական հոդվածների ու էսսեների հեղինակ է:

Գրիշա Սմբատյանն իր արխիվային ու համագյուղացիների հետ աշխատանքի արդյունքում պեղած տվյալներով ներկայացրեց Կապանի Շիկահող գյուղից սերող Գրիգոր Դանիելյանի տոհմի ծագումնաբանությունը եւ պատմությունը, որի մանրամասները հայտնություն էին նաեւ երաժշտի համար, ու ամենկարեւորը՝ նա իմացավ, թե որտեղից են հոգեւոր երաժշտության հանդեպ իր վերաբերմունքի ակունքները. գյուղում 2 տոհմի ներկայացուցիչներ էին, որ միշտ երգում էին տեղի եկեղեցում, մեկը Դանիելյաններն էին:

Իսկ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի աշխատակից Վարդուհի Ադամյանը խոսեց նրա կենսագրությունից եւ պատմեց ստեղծագործական մեծ ու հարուստ ճանապարհի մասին:

Միջոցառմանը Դանիել երաժիշտն իր ազգակից կապանցի հայտնի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանից նվեր ստացավ իր դիմանկարը եւ թանգարանից՝ հայրենի գյուղ Շիկահողի գեղանկարը, որի հեղինակը կրկին շիկահողցի Լորիկ Մինասյանն է:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, նշելով, որ այս հանդիպմամբ մշակութային մեծ բաց լրացվեց, որը բոլորն են զգում՝ անկախ զբաղվածությունից, շնորհակալություն հայտնեց օրվա հյուրին՝ հայրենք վերադարձի համար:

#www_syunik_mtad_am #Սյունիքի_մարզպետարան #Սյունիք #Syunik#Syunik_Regional_Administration

На данном изображении может находиться: 1 человек, стоит, обувь и костюм
На данном изображении может находиться: 13 человек, люди сидят, дерево и на улице
На данном изображении может находиться: 1 человек, улыбается, сидит, дерево, толпа, обувь и на улице
На данном изображении может находиться: 10 человек, люди стоят и в помещении
+15
 
 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: