01/21/2026

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո լրացուցիչ աջակցություն

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո լրացուցիչ աջակցություն

Եվրամիությունը նախորդ տարիների համեմատ ավելացրել է Հայաստանին տրվող աջակցության չափը: Բացի այդ, 2019-ի համար նախատեսել է 25 մլն եվրոյի չափով լրացուցիչ աջակցություն: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«ԵՄ-ի հետ հարաբերությունների դրական դինամիկայի արտահայտություններից էր այն, որ 2019-ի համար ԵՄ-ի տարեկան գործողությունների ծրագրի ներքո առաջարկությունների ամփոփման ընթացքում են Հայաստանի համար նոր տեխնիկական աջակցության ծրագրերը: 2019-ի համար Եվրամիության կողմից նախատեսված է 40 մլն եվրոյի չափով աջակցություն, որին ավելացվում է լրացուցիչ 25 մլն եվրոյի ֆոնդ: Ընդհանուր 65 մլն եվրոյի չափով աջակցություն ենք ունենալու ԵՄ-ի կողմից, ինչը կտրականապես աճել է  2018-ի և առավել ևս 2017-ի համեմատ»,-ներկայացրեց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ 2018-ին երկկողմ այցերը բավականին դինամիկ են եղել: Հայաստանի միջգերատեսչական պատվիրակությունը նաև առանձին այցեր է նախատեսում դեպի ԵՄ մի շարք անդամ երկրներ` խթանելու համար մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը: Առաջին նման այցը իրականացվել է հունվարին Գերմանիա:  Նախարարը վստահեցրեց, որ գործընթացը շարունակական է:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: