01/21/2026

Սյունիքի մարզում 9 ուսումնական հաստատություն կներառականացվի և կստեղծվի մեկ նոր կենտրոն

Սյունիքի մարզում 9 ուսումնական հաստատություն կներառականացվի և կստեղծվի մեկ նոր կենտրոն

ՀՀ կառավարությունը հունիսի 6-ի նիստում միաձայն կողմ քվեարկեց Սյունիքի մարզում 9 ուսումնական հաստատությունների վերանորոգման և ներառականացման և մեկ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ստեղծման մասին որոշման նախագծին։  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ 2019 թվականի ընթացքում տվյալ ծրագրի համար նախատեսվում է 56 միլիոն դրամ։

 «Հայաստանի Հանրապետությունը մարզ առ մարզ, քաղաք  առ քաղաք անցնում   է համընդհանուր ներառման և այս ճանապարհին շատ կարևոր է ուսումնական հաստատությունների հարմարեցումը։ Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ընդհանուր ծախսերի փոխհատուցումը կազմում է 825 հազար ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82 հազար 500 ԱՄՆ դոլար»,-ասաց նա։

Ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիրը կաջակցի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ ընդարձակել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար` ՀՀ կառավարության` Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների ներքո:

Ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման արդյունքում կդադարեցվի երեխաների հոսքը խնամքի և հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում,և կձևավորվեն այլընտրանքային ընտանեկան և համայնքահեն սոցիալական և կրթական ծառայություններ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  երեխաների համար:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: