01/21/2026

Փաշինյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ. կհանդիպի Պուտինին

Փաշինյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ. կհանդիպի Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը ՌԴ-ում կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով:

Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք:

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: