01/21/2026

Ստորագրվեց համագործակցության նոր համաձայնագիր

Ստորագրվեց համագործակցության նոր համաձայնագիր

Կապան համայնքի եւ բնակավայրի ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկության` Կապանի լեռնահարստացման կոմբինատի միջեւ համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի։ Այսօր այն թարմացվեց նոր համաձայնագրով։ Կապանի համայնքապետարանում Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը եւ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության (նախկին լեռնահարստացման կոմբինատ) գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին, որով ընկերությունը համաձայնագրի շրջանակում ֆինանսավորում է Կապանի Լեռնագործների 16 հասցեում կառուցվող նախադպրոցական ուսումնական հաստատության շինարարական աշխատանքները։ Ընդ որում` 2019 թ. ընթացքում կհատկացվի 70 մլն դրամ, իսկ 2020 թվականին` 30 մլն դրամ։

Համաձայնագրի ստորագրմանը մասնակցում էին «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերության արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը եւ  ընկերության ֆինանսական գծով տնօրեն Քրիս Էգերը։

Համաձայնագրի ստորագրումից հետո անմիջական մթնոլորտում հանդիպմանը մասնակցող Կապանի համայնքապետարանի եւ «Չաարատ Կապան» ընկերության աշխատակիցները համայնքի ղեկավարի եւ ընկերության տնօրենի գլխավորությամբ քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ։ 

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: