01/21/2026

Ադրբեջանում էլ շատ լավ տեսնում ու հասկանում են, որ մեզ մոտ կա ներքին անհամերաշխություն. Գարեգին Պետրոսյան (տեսանյութ)

Ադրբեջանում էլ շատ լավ տեսնում ու հասկանում են, որ մեզ մոտ կա ներքին անհամերաշխություն. Գարեգին Պետրոսյան (տեսանյութ)

Այս ակցիայի միջոցով մենք փորձում ենք հասնել ներազգային բարձր համերաշխության հաստատման, բաժանարար գծերի օրակարգը արհեստական համարելով՝ Արցախյան կարգավորման գործընթացին հայտնել մեր աջակցությունը: ՀՀ-ում Արցախի հյուպատոսարանի առջև կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Գարեգին Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ բաժանարար գծերը մի քանի հարթություններում են դրսևորվում, և առաջին բաժանարար գիծն այն էր, երբ ՀՀ վարչապետը հակահեղափոխության էլեմենտներ էր փորձում գտնել Արցախում: 2-րդ բաժանարար գիծը Պետրոսյանը համարում է Արցախի ղեկավարության և հրամանատարության հասցեին թույլ տրված անհարգի և անթույլատրելի  բռնության կոչերը: 

Իսկ 3-րդ բաժանարար գիծը Գարեգին Պետրոսյանի համար այն հռետորաբանությունն է, որ որդեգրել է ադրբեջանական դիվանագիտությունը:

«Ադրբեջանում էլ շատ լավ տեսնում ու հասկանում են, որ մեզ մոտ կա ներքին անհամերաշխություն, և օգտվելով առաջացած իրավիճակից՝ փորձում են  պարտադրել կարգավորման այն տարբերակները, որ սպասարկում է բացառապես ադրբեջանական շահերը», - ասաց Գարեգին Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ «Այլընտրանք» ՀԿ-ն ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ի աջակցություն Արցախի ժողովրդի և օրինական իշխանությունների կազմակերպել էր ակցիա:

Ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ ակցիայի նպատակն է կոչ անել hայաստանյան բոլոր ուժերին, որ իրենց ներքաղաքական ինտրիգներից զերծ պահեն Արցախը, հասկանան ու գիտակցեն, որ այս պահին մենք ունենք մեկ ազգ և երկու պետություն, և չի կարելի անհեռատեսորեն խաթարել այդ միասնականությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: