01/21/2026

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿՈՌՆԻՁՈՐՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ԽՈԶԵՐԻ ՏԱՐԱԾՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՎԻՃԱԿԻՆ

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿՈՌՆԻՁՈՐՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ԽՈԶԵՐԻ ՏԱՐԱԾՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՎԻՃԱԿԻՆ

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ, որտեղ վերջին օրերին խոզերի մեծաքանակ անկման դեպքեր էին գրանցվել՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին:

Նա հանդիպում է ունեցել բնակչության հետ, լսել այս կացության մասին նրանց մտահոգությունները, ինչպես նաեւ գյուղին առնչվող ընդհանուր խնդիրները: 
Նրան ուղեկցում էին ՀՀ կառավարության ենթակայությամբ գործող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ էդգար Ճաղարյանը, նույն կառույցի Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը, Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը, Կոռնիձորի վարչական ղեկավարը, անասնաբույժներ:

Մարզպետը հանձնարարել է ուժեղացնել հսկողական, կանխարգելիչ եւ ախտահանիչ միջոցառումները, ինչպես նաեւ բնակիչներին լրացուցիչ քանակությամբ ախտահանիչ նյութեր բաժանել:

Ինչպես նաեւ հրահանգվել է ռեկուլտիվացնել այն աղբատեղիները, որտեղ սատկած անասուններ են նկատվել եւ որոնք կարող են վարակի ռիսկ պարունակել, եւ այսօր իսկ արդեն գյուղում սկսվել են այդ աշխատանքները:

Հունան Պողոսյանը նաեւ այցելել է այն ֆերմերների անասնագոմեր, որոնք ամենաշատն են տուժել այս անկումներից:

Հանձնարարվել է հաշվարկել գյուղացիներին հասցված վնասի չափը՝ համապատասխան մարմիններին ներկայացնելու համար:

На данном изображении может находиться: 1 человек, сидит и в помещении

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: