01/21/2026

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում

Հունիսի 8-ինտեղական ժամանակով ժամը 04:34-ին(Գրինվիչի ժամանակովժամը 00:34-ինՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

 Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքումՍյունիքի մարզի Ագարակ քաղաքումԱլվանք և Շվանիձոր գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: