10/17/2026

Հանրապետության տարածքում մեկնարկել են համապետական մաքրության օրվա միջոցառումները

Հանրապետության տարածքում մեկնարկել են համապետական մաքրության օրվա միջոցառումները

Հանրապետության տարածքում այսօր վաղ առավոտից մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, շաբաթօրյակի միջոցառումներին մասնակցում են գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, առողջապահական, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսվում միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, քաղաքային պուրակներում, զբոսայգիներում:

Համապետական շաբաթօրյակի արդյունավետության և աշխատանքների համակարգվածության ապահովման նպատակով Google Maps հավելվածների միջոցով ըստ մարզերի տեղանշված են աղբահավաքության վայրերը հանրապետության համայնքներում։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: