01/11/2025

Երիտասարդ, բայց եւ հմուտ բժիշկ Վիգեն Ղուլունցը…

Երիտասարդ, բայց եւ հմուտ բժիշկ Վիգեն Ղուլունցը…

Վերջերս կնոջս՝ Հայկուհի Ղեւոնդյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ էին առաջացել:

Դիմեցինք «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության Մանկաբարձ-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Վիգեն Ղուլունցին:

Պարզվեց՝ գործ ունենք բազմահանգույց միոմայի հետ:

Ընտանյոք հանդերձ անհանգստության մեջ էինք:

Ապրիլի 30-ին կատարվեց վիրահատություն, որն անցավ բարձր մակարդակով:

Հիմա կնոջս ինքնազգացողութունը լավ է, արդեն իսկ վերադարձել է բնականոն կյանքին, իսկ տագնապալից օրերը մնացել են անցյալում:

Եվ այդ ամենը՝ շնորհիվ երիտասարդ բժիշկ Վիգեն Ղուլունցի, ում անկեղծ երախտագիտությունս եմ հայտնում:

Հետադարձ հայացք ձգելով լարված ու տագնապալից այդ օրերին, ես նաեւ անանձնական ուրախություն եմ այսօր ապրում, որ Գորիսում, բժշկական կադրերի երկարատեւ փոխատեղումներից հետո, ունենք այնպիսի պրոֆեսիոնալ եւ հմուտ բժիշկ, ինչպիսին Վիգեն Ղուլունցն է:

Ընդամենը 1986 թ. ծնված երիտասարդը, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտել է վեց տարի առաջ, հասցրել է շատերի  կյանքը փրկել, բազմաթիվ մարդկանց էլ վերադարձնել լիարժեք կյանքով ապրելու կորսված հնարավորությունը:

Եվ ուրեմն՝ ոչ միայն հպարտություն ապրենք երիտասարդ այդ բժիշկի գործունեությամբ, այլեւ հոգատարությամբ շրջապատենք նրան, նպաստենք, որ ե՛ւ ինքը, ե՛ւ իր նման երիտասարդ մասնագետներն ամրապնդվեն Գորիսում ու իրենց ամոքիչ, փրկարար ծառայությունը մատուցեն տարածաշրջանի բնակչությանը:

Միշա Պողոսյան

գ. Հարժիս

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: