01/21/2026

ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՕՐ- ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ -08.06.2019

ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՕՐ- ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ -08.06.2019

Հունիսի 8-ին՝ առավոտյան ժամը 9:30-ից, Սիսիանի համայնքում մեկնարկել են շաբաթօրյակի աշխատանքները:

Բնակիչները, ի տարբերություն առաջին համապետական շաբաթօրյակի, նկատելիորեն պասիվ էին: Փոխարենը նույն պարտաճանաչությամբ քաղաքը մաքրելու էին դուրս եկել Սիսիանի համայնքապետարանի, համայնքային ենթակայության կազմակերպությունների, Սիսիանում գործող հիմնարկ-ձեռնարկությունների, ոսումնական հաստատությունների աշխատակիցները, դպրոցների աշակերտները, բնակավայրերում՝  վարչական կազմը:

62226625 1308986275932729 1341712251005960192 n

Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ Սիսիանում գրեթե չկան քաղաքի տեսքը խաթարող աղբակույտեր, ճամփեզրերին՝ մեծ աղբանոցներ:

62202547 1308985405932816 801249350482132992 n

Թեպետ մեծ ցանկության դեպքում անգամ, միայն կումունալ տնտեսության աշխատակիցների ջանքերով հնարավոր չէ համայնքում պահել իդեալական մաքրություն, բնակիչների ակտիվ մասնակցությունն ու սրտացավ մոտեցումը ևս ցանկալի է:

62080516 1308985665932790 2053406190427176960 n 

Բակերում աշխատող սակավաթիվ անձինք բողոքեցին, որ իրենց հարևանները, թեպետ ամբողջ օրը խոսում են քաղաքի մաքրությունից, սակայն առիթը չեն օգտագործում և չեն մասնակցում բակի մաքրման աշխատանքներին:

62241129 1308986499266040 2787865114374569984 n

Գործի դրված տեխնիկայի միջոցով մաքրվեցին բազմաբնակարան շենքերի բակերում կենցաղային աղբից առաջացած փոքրիկ կույտերը:

62259828 1308987175932639 2954969488564420608 n62256002 1308987215932635 4115790614849650688 n

Նախապես ստեղծված աշխատանքային խմբերը շրջայցեր կատարեցին, վերահսկեցին մաքրման աշխատանքները,  պարկեր տրամադրեցին շաբաթօրյակի մասնակիցներին: Հավաքված աղբը հնարավորինս արագ հեռացվում, տեղափոխվում է քաղաքային աղբավայր:

  62340094 1308986812599342 5334210220396642304 n62475136 1308991582598865 6794920304184393728 n

Շաբաթօրյակի բոլոր լուսանկարները՝ sisian-info ֆեյսբուքյան էջում

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: