01/21/2026

Աբովյանում հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը

Աբովյանում հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը

Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է քաղաքապետի ընտրություններում իր հաղթանակի մասին: 

Գործող քաղաքապետը ՔՊ կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանին հաղթել է 409 ձայնով: Ընտրություններում Վահագն Գևորգյանը հավաքել է 8441 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 ձայն:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածուները 5-ն էին՝ գործող համայնքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը, անկուսակցական թեկնածուներ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանը։

yerevan.today

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: