01/21/2026

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել հանրային լայն պահանջի արդյունքում լրամշակված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/1733?fbclid=IwAR0Jk0yLAsuPUOm4bkIBAgowm6UnF2r4ib1u0upMUAET0FV7j3mMkG7J0hA:

Ինչպես «Սյունյաց երկրին»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության առաջիկա տարիների  ուղղությունները, ինչպես նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:

Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են՝ կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկում:

Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ լավագույն Ռազմավարությունը մշակելու նպատակով:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: