01/21/2026

Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Վարչապետը Նարինե Խաչատուրյանին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին հայտնում են վարչապետի աշպատակազմից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:

Հիշեցնենք, որ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքից:

Պատգամավորական լիազորությունները դադարել են 2019 թ. հունիսի 7-ին:

2007-2019 թվականներին նա եղել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: