01/21/2026

Հայաստանում գտնվող օտարերկրացիները մաքրել են Գառնու տաճարի հարակից տարածքը

Հայաստանում գտնվող օտարերկրացիները մաքրել են Գառնու տաճարի հարակից տարածքը

Ֆեյսբուքյան օգտատեր Maram Ava-ն լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է՝ Հայաստանում գտնվող օտարերկրացիները մաքրել են Գառնու տաճարի մոտով անցնող գետի աղտոտված տարածքը:

 «Քիչ առաջ, էս երթուղայինի թեմաներից գժված, մտքերով, մտնում եմ «Ինստագրամ» ու իրանցի ընկերոջս սթորիում տեսնում եմ, որ շվեյցարացի, շվեդ, հնդիկ ծանոթներս այսօր գնացել են Գառնու տաճար, հետո իջել գետի մոտ ու տեսնելով աղբը, հավաքել են։ Շատ ազդվեցի, ամաչեցի ու շնորհակալություն հայտնեցի։ Չէի կարող չտարածեի, ցույց չտա: Հրաշալի է, որ աշխարհում մաքուր ու բարձր մարդիկ մնացել են դեռ: Ո´չ իրենց հայրենի երկիրն է, ո´չ էլ ապրում են էստեղ, ընդամենը զբոսաշրջիկներ են` բարձր գիտակցության տեր մարդիկ, հոգատար բնության հանդեպ ….

Կուզեի` սա տարածվեր ու մոտիվացիա հանդիսանար մեր հայրենակիցներին չաղտոտելու և սրտացավ լինելու»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: