01/21/2026

Զելենսկին պաշտոնանկ Է արել Ուկրաինայի մարզերի 15 ղեկավարների

Զելենսկին պաշտոնանկ Է արել Ուկրաինայի մարզերի 15 ղեկավարների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախարարների կաբինետի ներկայացմամբ, պաշտոնանկ Է արել հանրապետության մարզային պետական վարչակազմերի 15 ղեկավարների: Այդ մասին  հունիսի 11-ին Կիեւում կայացած բրիֆինգում հայտարարել Է նախագահի վարչակազմի փոխղեկավար Ռուսլան Ռյաբոշապկան:

«Աշխատանքից ազատվել են Չեռնիգովի, Խմելնիցկու, Խերսոնի, Տեռնոպոլի, Սումի, Պոլտավայի, Օդեսայի, Նիկոլաեւի, Լվովի, Կիրովոգրադի, Կիեւի, Իվանո-Ֆրանկովսկի, Զապորոժիեի, Անդրկարպատների, ինչպես նաեւ Վոլինի մարզային պետական վարչակազմերի ղեկավարները»,-ասել Է նա, նշելով, որ Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավարը պաշտոնակատարի կարգավիճակում Էր:

Ռյաբոշապկան նաեւ հայտնել Է, որ Զելենսկին Վլադիսլավ Բուխարեւին նշանակել Է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: