01/21/2026

ԱՄՆ-ում Ջորջ Սորոսին մեղադրել են արմատական գաղափարախոսություն տարածելու համար

ԱՄՆ-ում Ջորջ Սորոսին մեղադրել են արմատական գաղափարախոսություն տարածելու համար

Ամերիկացի միլիարդատեր և ֆինանսիստ Ջորջ Սորոսն իր հարստությունն օգտագործել է արմատական գաղափարախոսություն տարածելու համար: Նման հայտարարություն է արել Fox News հեռուստաընկերության հաղորդավար Թաքեր Կարլսոնը:  

«Մարդիկ չեն հասկանում, թե ինչպես է Ջորջ Սորոսը հաջողությամբ վերափոխում այս երկիրը, բայց նրանք պետք է հասկանան», - հայտարարել է Կարլսոնը հեռուստածրագրի եթերում:

Հաղորդավարը մատնանշել է, որ Ֆիլադելֆիայի շրջանային դատախազի ընտրությունը Սորոսի ազդեցության ապացույցն է:

«Ֆիլադելֆիայում Սորոսն աջակցել է Լարի Կրասներին, և սպանությունների մակարդակն այնտեղ ամենաբարձրն է վերջին տասը տարվա ընթացքում», - ասել է Կարլսոնը:

Հաղորդավարի խոսքով՝ մեկ այլ դատախազ հայտնել է, որ դատախազությունը ֆինանսավորվում է Սորոսի կողմից: Վերջինս Սորոսին մեղադրել է արմատականության տարածման փորձի և շրջանային դատախազի ընտրությունները գնելու համար:

Սորոսի գործողությունները դատախազն անվանել է անօրինական և հակաժողովրդավարական:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: