01/21/2026

Արսեն Թորոսյանը նշել է տուգանքների չափը հասարակական վայրերում ծխելու համար

Արսեն Թորոսյանը նշել է տուգանքների չափը հասարակական վայրերում ծխելու համար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ ԱԺ–ն այս տարվա ամռանը կքննարկի հակածխախոտային օրինագիծը։

«Վերջին փոփոխություններն ուղարկվել են կառավարություն։ Երբ հարցը ներառվի կառավարության նիստի օրակարգ, դուք այդ մասին կիմանաք», – երեքշաբթի ասաց Թորոսյանը լրագրողներին։

Նախարարի խոսքով, ընդունումից 2–3 շաբաթ անց օրինագիծն արդեն կուղարկվի խորհրդարան։

Պատասխանելով այն հարցին, թե օրինագիծն, արդյոք, վայելու՞մ է քաղաքական աջակցություն` Թորոսյանը հայտարարեց, որ նա ունի ապացուցողական աջակցություն, որը պետք է լինի ավելի կարևոր, քան քաղաքականը։

Նախարարը տեղեկացրեց, որ օրինագծով նախատեսված չեն ծխելու համար տուգանքներ, որոնց չափը գերազանցում է 50 հազար դրամ քաղաքացիների և 200 հազար դրամ կազմակերպությունների համար, սակայն միաժամանակ ընդգծել է, որ այդ տուգանքները սահմանվել են խախտումները կանխելու համար և նպատակ չունեն վճարումներ ստանալ խախտումների փաստով։

«Ինչ վերաբերում է նարգիլեին, ապա այն ավելի վնասակար է, քան սովորական ծխախոտը։ Ավելին, նարգիլեի միջոցով կարող են փոխանցվել տարբեր վարակիչ հիվանդություններ», – ասաց Թորոսյանը։

Հակածխախոտային օրինագիծը նախատեսում է միջոցառումների խստացում ծխելու դեմ պայքարում` ծխախոտային տարատեսակ արտադրանքի և դրանց փոխարինողների օգտագործումը կանխելու և դադարեցնելու նպատակով երկրորդային ծխի ազդեցության բացասական հետևանքներից բնակչությանը պաշտպանելու համար։ Սակայն չափազանց բարձր տուգանքների պատճառով հանրության վրդովմունքի արդյունքում օրենքի վերջնական քննարկումն ու ընդունումը հետաձգվել է, իսկ օրինագիծն ուղարկվել է լրամշակման։

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: