01/21/2026

ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ հունիսի 13-ին, այցելել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող 2-րդ Նախագահի գրասենյակ եւ հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին հայտնում է 168.am-ը։

168.am–ի տեղեկություններով, հանդիպումը տեւել է 1 ժամից ավելի եւ անցել է տետ-ա-տետ ձեւաչափով։

Հայաստանի 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: