01/21/2026

ԽՍՀՄ-ին մահացու հարվածը հասցրել է Հայաստանը

ԽՍՀՄ-ին մահացու հարվածը հասցրել է Հայաստանը

ԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախկին ղեկավար, պրոֆեսոր Ռուսլան Խասբուլատովն ասել է, որ ԽՍՀՄ-ին մահացու հարված հասցրել է Հայաստանը: Այդ մասին նա պատմել է  БИЗНЕС Online–ի հետ զրույցում:

«Մերձբալթիկան դեռ չէր առանձնացել ԽՍՀՄ-ից: Այն առանձնացավ հայկական դեպքերից հետո: Ցավոք, մեզ մոտ չեն ցանկանում հասկանալ մի բան`իսկապես մահացու հարված ԽՍՀՄ-ին հասցրել է Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի համար պատերազմ սկսելով: Անդրկովկասյան ճակատը փլուզվեց, շատերը Հայաստանի կողմն անցան, մյուսներն աջակցեցին Ադրբեջանին: Այդ իրավիճակում Միության կենտրոնը բացարձակ հանդուրժողականություն դրսևորեց հակամարտող կողմերի նկատմամբ, մինչդեռ պետք էր պարզապես խստորեն կարգուկանոն սահմանել»,- մասնավորապես ասել է նա:

live24.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: