01/21/2026

Մաղթում եմ դյուրամարս մրցակիցներ. Կարո Վարդանյանը վերընտվել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն

Մաղթում եմ դյուրամարս մրցակիցներ. Կարո Վարդանյանը վերընտվել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն

Գրականագետ Կարո Վարդանյան վերընտվել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն: Այս մասին տեղեկանում են նրա Facebook-յան էջւմ արված գրառումից:

«Ընդամենն ուզում էի ասել, որ այսօր կայացավ Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մինչ մտածում էի՝ մրցունակ եմ, թե ոչ, մրցակիցներս ցուցաբերեցին անասելի ողջամտություն ու հենց առաջին փուլում կտրվեցին՝ թողնելով ինձ մենակ թանգարանի անհատնում դարդերի ու նրա շուրջը վերջին ամիսներին ծավալված դավերի հետ: Մրցակիցներիս կհանդիպեմ տարիներ անց ու կասկած չունեմ, որ վերստին կցուցաբերեն նույնքան ու ավելի ողջամտություն:

Ձեր կյանքի ճամփեքին բոլորիդ մաղթում եմ դյուրամարս մրցակիցներ», - ասված է նրա գրառման մեջ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: