01/11/2025

«Սյունյաց երկրի» արշավային այցը Լալազարի կամուրջ

«Սյունյաց երկրի» արշավային այցը Լալազարի կամուրջ

2019 թ.  հունիսի 15-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը (Սամվել Ալեքսանյան, Սոնա Արզումանյան), թերթի բարեկամներ Գրիշա Հարությունյանի եւ Ժորա Ալեքսանյանի հետ, այցելեցին Սյունյաց աշխարհի արեւելյան սահմանագիծ, որտեղ գտնվում է 19-րդ դարի բացառիկ մի հուշարձան՝ Լալազարի կամուրջը:

Երկու կամարով այդ կամուրջն այսօր էլ չի կորցրել իր հմայքը եւ ամուր վիճակում է, սակայն 1980-ականների վերջին ազերի վանդալների կողմից զրկվել է արեւելահայաց պատի վրա քանդակված հայատառ վիմական արձանագրությունից, որը յուրօրինակ անձնագիրն էր հրաշալի այդ կոթողի:

Լալազարի կամուրջը հայոց ճարտարապետական մտքի փայլատակումներից է. կամրջի հեղինակի մասին հանգամանալից կխոսենք մեկ այլ առիթով:

Կամուրջը եւս մեկ վկայություն է առ այն, թե մեր նախնիներն ինչպիսի հոգածությամբ եւ արժանապատվությամբ են տեր կանգնում Սյունյաց տանը եւ շենացնում այն:

Լալազարի կամուրջ գնալու ճանապարհին մեզ ուղեկցում էր Որոտան գետը՝ անպատկերացնելի խորը կիրճերով ու կեռմաններով:

Եվ մենք հիշեցինք Համո Սահյանի տողերը.

Ոմանք հեգնում են, ոմանք ափսոսում,

Որ ես քո մասին հաճախ եմ խոսում,

Որ շառաչում եմ քո ջրերի հետ,

Հավիտյան ջահել իմ հայրենի գետ:

Հայոց բարձրաբերձ սարերից գսլիս

Լույս դարձած՝ նորից սարերն ես գնում,

Դու անհիշելի դարերից գալիս,

Եվ դեպի գալիք դարերն ես գնում:

Որքան «նեղ» լինի ու որքան էլ «հին»

Ես նախանձում եմ քո ճանապարհին…

Իսկ կամրջի մատույցներում մեզ «ընդառաջ եկավ» մի համեստ հուշաքար՝ առավել համեստ հիշատակագրումով՝ Մկրտչյան Արայիկ Անդրանիկի (1960-1992), Միրզոյան Մուշեղ Յուրիկի (1972-1992), Բաղդասարյան Կարեն Վազգենի (1971-1992), Մինասյան Կարեն Արծրունի (1968-1992):

Գորիսեցի այդ երիտասարդները հենց այդտեղ էին անհավասար մարտի բռնվել ազերի հրոսակների հետ, որտեղ էլ նահատակվեցին հերոսաբար…

Այո, այդ տարածքում ամեն մի հողաթումբ  քաջերի շիրիմ է, ամեն մի պտղունց հող՝ հայոց նվիրյալների արյամբ շաղախված, որը մոռանալ անկարելի է…

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Սոնա Արզումանյանի

На данном изображении может находиться: гора, небо, растение, дерево, трава, на улице и природа

Нет описания фото.

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, стоит, гора, мост, растение, дерево, на улице и природа

На данном изображении может находиться: 1 человек, мост, растение, дерево, на улице и природа

На данном изображении может находиться: растение, небо, дерево, гора, на улице, природа и вода

На данном изображении может находиться: один или несколько человек, дерево, растение, трава, на улице и природа

На данном изображении может находиться: мост, дерево, растение, на улице и природа

На данном изображении может находиться: один или несколько человек, растение, дерево, мост, на улице и природа

На данном изображении может находиться: мост, растение, дерево, на улице, природа и вода

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят, мост, растение, дерево, на улице, природа и вода

На данном изображении может находиться: растение, дерево, мост, на улице, природа и вода

На данном изображении может находиться: 1 человек, дерево, на улице и природа

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят, растение, дерево, гора, на улице и природа

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят, гора, на улице и природа

На данном изображении может находиться: растение, дерево, трава, небо, на улице и природа

На данном изображении может находиться: гора, небо, растение, дерево, на улице, природа и вода

На данном изображении может находиться: гора, небо, дерево, растение, на улице, природа и вода

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: