01/21/2026

Սուրեն Պապիկյանն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ

Սուրեն Պապիկյանն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 16-ին մեկնարկած ՔՊ 5-րդ համաժողովի ընթացքում վարչության նախագահի պաշտոնում նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ներկա պատվիրակների մեծամասնությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը բաղկացած է 21 անդամից: Պատվիրակների կողմից ընտրված կազմում են Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Արայիկ Հարությունյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Սիփան Փաշինյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արփինե Դավոյանը և Էդուարդ Աղաջանյանը:

Կուսակցության համաժողովի պատվիրակները քվեարկությամբ ընտրեցին նաև Վերահսկող վարչության նոր կազմը, որի անդամներն են Արամայիս Գրիգորյան, Գարիկ Սարգսյանը, Էդուարդ Ավետիսյանը, Անուշիկ Դավթյանը, Սոնա Ղազարյանը, Սարգիս Ալեքսանյանը և Կարո Ղուկասյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: