01/21/2026

Պայքարի մեջ մտան պատանի ծանրամարտիկները

Պայքարի մեջ մտան պատանի ծանրամարտիկները

Հունիսի 14-ին Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց 2019 թվականի Կապան քաղաքի ծանրամարտի պատանեկան բաց առաջնությունը, որին մարզկենտրոնի մարզիկ-մարզուհիներից զատ մասնակցում էին Արցախի Հանրապետության, Երեւանի, Էջմիածնի, Արարատի, Գյումրիի, Արմավիրի, Սեւանի, Գորիսի, Վեդիի, Քաջարանի հարյուրից ավելի ծանրամարտիկներ։ Առաջնությանը որպես պատվավոր հյուր մասնակցում էին նաեւ 1992 թվականի Բարսելոնայում կայացած օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը, 2009 թ. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, այլ անվանի մարզիկներ։ Մրցման մասնակիցներին բարեմաղթանքի խոսքեր հղեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ում հովանավորությամբ անցկացվում է առաջնությունը, որ կավարտվի հունիսի 15-ին։

Առաջնության հանդիսավոր բացումից հետո «Սյունյաց երկրի» հետ զրույցում օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը կարեւորեց նման մրցման անցկացումը, մանավանդ պատանի ծանրամարտիկների մրցափորձ ձեռք բերելու առումով։

Առաջնության ընթացքում Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն ընդունեց անվանի մարզիկներ Իսրայել Միլիտոսյանին եւ Նազիկ Ավդալյանին, քննարկվեցին մարզկենտրոնում ծանրամարտ մարզաձեւը զարգացնելու խնդիրներ եւ նաեւ հարցեր, որոնք անհրաժեշտ են լուծել այդ ճանապարհին` սկսած առանձին մարզադահլիճ ունենալուց մինչեւ համապատասխան գույքի ձեռքբերումը։

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: