01/21/2026

Վեճի ժամանակ հրազենային վիրավորում ստացած զինվորի վիճակը բավարար է, գտնվում է հոսպիտալում

Վեճի ժամանակ հրազենային վիրավորում ստացած զինվորի վիճակը բավարար է, գտնվում է հոսպիտալում

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ  արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված  Համլետ Արայի Գալստյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

ԱՀ ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել Ասկերանում, զինվորների վիճաբանությունն ավարտվել էր կրակոցներով, արդյունքում՝ զինվորներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել էր հոսպիտալ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: