01/21/2026

Զելենսկին Եվրամիությանը կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

Զելենսկին Եվրամիությանը կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բեռլինում հանդիպելու է կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Նախօրեին Զելինսկին Եվրամիությանը կոչ է արել Ուկրաինայի արևելքում պատերազմը դադարեցնելու նպատակով ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտն ասել է, որ կանցլերի և նախագահի հանդիպման օրակարգում Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքն է և Արևելյան Ուկրաինայում բարեփոխումների հարցը:

Մերկելը և Զելենկին կքննարկեն նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը: Դրանով ռուսական վառելիքը պետք է Բալթյան ծովով փոխադրվի Գերմանիա, սակայն Միացյալ Նահանգները դեմ է այդ գազատարին և սպառնում է պատժամիջոցներով:

Վաշինգթոնը, Կիևը և Վարշավան պնդում են, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործումը Ռուսաստանին կընձեռի Ուկրաինայի տարածքը շրջանցելով վառելիքն Արևմտյան Եվրոպա հասցնելու հնարավորություն, ինչը Մոսկվան կօգտագործի որպես տնտեսական զենք հարևաննների նկատմամբ:

Ռուսաստանը և Գերմանիան հավաստիացնւմ են, որ «Հյուսիսային հոսք-2» ծրագիրը սոսկ տնտեսական նախաձեռնություն է:

Երեկ Զելենսկին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ և Եվրամիությանը կոչ է արել չթուլացնել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014 թվականին ռուսների կողմից Ղրիմը բռնացելու և Արևելյան Ուկրաինայում ռուս անջատականներին սատարելու կապակցությամբ:

azatutyun.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: