01/21/2026

Պետական միջոցներով՝ աշխատանք մարզի դպրոցներում

Պետական միջոցներով՝ աշխատանք մարզի դպրոցներում

Սյունիքի 4 դպրոցներում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար հատկացված միջոցներով աշխատանքներ են ընթանում, եւ նոր ուսումնական տարում նրանք աշակերտներին կդիմավորեն առավել քիչ հոգսերով:

Մասնավորապես՝

1. Օխտարի /Կապանի տարածաշրջան/ միջնակարգ դպրոցում հիմնանորոգվում է տանիքը՝ 12 մլն 900 հազար դրամ հատկացումով, շինարար՝ «էներգո Սվյազ Պրոմ Ստրոյ» ՍՊԸ:

2. Խնձորեսկի /Գորիսի տարածաշրջան/ միջնակարգ դպրոցում 17 մլն 280 հազար դրամով նորոգվում է տանիքը, փոխվում են շենքի պատուհանները, շինարար՝ «էներգո Սվյազ Պրոմ Ստրոյ» ՍՊԸ:

3. Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցում լուծվում է տարիներ ի վեր բարձրացված լրջագույն խնդիրը՝ հիմնանորոգվում է մարզադահլիճը, որի համար հատկացվել է 13 մլն 680 հազար դրամ, շինարար՝ «էներգո Սվյազ Պրոմ Ստրոյ» ՍՊԸ:

4. Նորոգվում եւ ջեռուցվում է Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի մարզադահլիճը՝ 21 մլն դրամ հատկացումով, շինարար՝ «Գև-Էլլ պլաստ» ՍՊԸ :

#www_syunik_mtad_am #Սյունիքի_մարզպետարան #Սյունիք #Syunik#Syunik_Regional_Administration

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: