01/22/2026

Հայաստանի պատվիրակությունն ամբողջ կազմով լքել է Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը

Հայաստանի պատվիրակությունն ամբողջ կազմով լքել է Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը

Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով հայտնել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեր պատվիրակությունն ամբողջ կազմով լքեց պառլամենտի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել դահլիճը: Շուտով կվերադառնանք Հայաստան, տնից լավ տեղ չկա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: