01/22/2026

4 հազար դրամ մեկ օրվա գյուղացիական աշխատանքների դիմաց. գործադիրը հաստատել է ծրագիրը

4 հազար դրամ մեկ օրվա գյուղացիական աշխատանքների դիմաց. գործադիրը հաստատել է ծրագիրը

ԱԺ-ում վարչապետի ելույթով և քննարկումներին մասնակցելու հանգամանքով պայմանավորված, կառավարության այսօրվա նիստը սկսվել է սովորականից երեք ժամ ուշ: Գործադիրը սկզբում քննարկել և հաստատել է «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցության 2019 թվականի ծրագիրը»:  Կառավարությունն այս տարի շուրջ 640 միլիոն դրամ կհատկացնի ծրագրի համար: Դրանում ներգրավված կլինեն մոտ 2400 հողօգտագործողներ: Աշխատանքների դիմաց օրավարձը կկազմի 4 հազար դրամ: Հիշեցնենք, որ այս ծրագրում  կներգրավվեն մինչև 3 հա սեփական հողատարածք ունեցող, կամ այն վարձակալությամբ օգտագործող անձինք, ովքեր որպես աշխատանք փնտրող, հաշվառված են զբաղվածության տարածքային կենտրոններում:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: