01/22/2026

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի շնորհավորանքը բուժաշխատողներին

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի շնորհավորանքը բուժաշխատողներին

Առողջապահական համակարգի սիրելի՛ աշխատակիցներ
Ընդունեք իմ շնորհավորանքները այսօր՝ հունիսի 21-ին նշվող ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ: 
Հիրավի անգնահատելի ու ամենակարեւորներից է բուժաշխատողի գործունեության բնագավառը, որի համար շնորհակալ ենք իրենց կոչմանը հավատարիմ, աշխատանքին նվիրված ու միմիայն մասնագիտական ու մարդասիրական սկզբունքներով առաջնորդվող մեր բոլոր բժիշկներին ու բուժքույրերին:

Քանի որ գործ ունեք մարդու համար ամենաթանկի՝ առողջության հետ, մաղթում եմ, որ պատասխանատու եւ ճակատագրեր որոշող ձեր աշխատանքում՝ նվիրվածության ու ամեն մարդու հանդեպ բարեխիղճ վերաբերմունքի արդյունքում, միշտ լինեք հարգված ու գնահատված:

Բարձր պահե՛ք ձեր մասնագիտության պատիվը, անձնվիրաբար ծառայե՛ք հանրությանը, քանի որ ձեր ոլորտը ոչ միայն աշխատանք է, այլեւ՝ առաքելություն, իսկ ձեր անկեղծ հոգատարությունն ու արհեստավարժությունը մարդիկ ընդունում են երախտագիտությամբ:

Իսկ առողջապահական համակարգում այսօր պետության որդեգրած քաղաքականության շնորհիվ ընթացող բարեփոխումների նպատակը ձեր առավել արդյունավետ սոցիալական պաշտպանվածությունն է ու մեր քաղաքացիների՝ որակյալ բուժօգնություն ստանալու իրավունքի ապահովումը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ Բուժաշխատողի օրվա առիթով, բոլորիդ մաղթում եմ մասնագիտական եւ աշխատանքային հաջողություններ, անձնական ձեռքբերումներ ու լավատեսություն:

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: