01/22/2026

Քաջարանցին Կապանում փորձել է մեքենա փախցնել, բայց չի կարողացել գործի գցել շարժիչը

Քաջարանցին Կապանում փորձել է մեքենա փախցնել, բայց չի կարողացել գործի գցել շարժիչը

Հունիսի 19-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Կապանի բաժին է զանգահարել Կապան քաղաքի մի բնակիչ եւ հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողություն են կատարել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ հունիսի 18-ի ժամը 18.00-ից հունիսի 19-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում շենքի մոտ կայանված իր ավտոմեքենայի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են, փորձել էլեկտրալարերով շարժիչը գործի գցել եւ մեքենան առեւանգել, սակայն, անկախ իրենց կամքից, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Քաջարան քաղաքի 29-ամյա մի բնակիչ, որը նույն օրը, ժամը 09.15-ին, բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

operativ.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: