01/22/2026

Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» գործը

Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» գործը

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի հունիսի 24-ին` ժամը 12:00-ին, «ԻԲԻՍ» հյուրանոցի «Կարին» սրահում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1) Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» գործը՝ ըստ լրագրող Թեհմինե Ենոքյանի դիմումի:

Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության էքստենսիվ զարգացման, նոր տեխնոլոգիաների չներդրման, օգտակար հանածոների արդյունահանման էժան տեխնոլոգիաների շարունակական կիրառման արդյունքում մեծ քանակությամբ հազվագյուտ և ցրված էլեմենտների չկորզման և հանքանյութերի մշակման ամբողջական ցիկլի չապահովման արդյունքում Հայաստանի համար ստեղծվել են լուրջ մարտահրավերներ, որոնց հաղթահարումը պահանջում է ահռելի գումարներ: Առանձին դեպքերում հանքարդյունաբերության հետևանքներն ուղղակի անհնարին կլինի վերացնել։

Հայաստանում տարեցտարի ավելանում են ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով աղտոտված հողատարածքները, գետերը, գյուղմթերքը: Գյուղատնտեսական նշանակության, անտառային հողերը վերածվում են հանքարդյունաբերական ենթակառուցվածքների, լցակույտերի տարածքների:

Հանքարդյունաբերության ոլորտը չի ապահովում շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման պահանջները, և սա տեղի է ունենում պետության կողմից հանքարդյունաբերական բիզնեսի նկատմամբ թույլ հսկողության և վերահսկողության պայմաններում: Իր հերթին Հայաստանում գործող օրենսդրությունը թույլ է տալիս հանքարդյունաբերական բիզնեսին չնչին գումարներ վճարել բնության աղտոտման, պատճառած վնասի դիմաց, չվճարել

երկրի տարածքում գտնվող պոչամբարներում կուտակված 1 միլիարդ տոննա և ավելի հանքարդյունաբերական թափոնների համար:

Մինչ օրս պաշտոնապես հաստատված չէ հանքարդյունաբերության ազդեցությունը մարդու առողջության վրա այն դեպքում, երբ միջազգային կառույցների ուսումնասիրությունները և գիտական գրականությունը հիմնավորում են ծանր մետաղների ազդեցությունն առողջության վրա:

Հանրային դատավարության ընթացքում կքննվի ՀՀ պետական լիազոր մարմինների` ՀՀ նախկին կառավարության, ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարությունների, Բնապահպանության տեսչական մարմնի մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար:

 21.06.2019թ.

«ԷկոԼուր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: