01/22/2026

Կենսական տարածք՝ հանքարդյունաբերականի փոխարեն

Կենսական տարածք՝ հանքարդյունաբերականի փոխարեն

Հայաստանում տեղի է ունենում «ICCA Consortium»-ի (Indigenous Communities or communities for conserved areas) ռեգիոնալ կոնֆերանսը, որի արդյունքում նախատեսվում է Վարդահովիտ համայնքը հռչակել «կենսական տարածք» (Territories of life), ինչը նշանակում է միայն պահպանվող բնություն, էկոլոգիապես մաքուր գյուղական արտադրանք և զարգացող զբոսաշրջություն։

Կոնֆերանսի մասնակիցներն օրերս այցելեցին Վարդահովիտ համայնք, որտեղ բնակիչները նրանց ծանոթացրեցին գյուղական կյանքի առօրյային․ հյուրերն անմիջապես թոնիրում համտեսեցին տաք լավաշ, օգտվեցին վարդահովիտցիների կողմից պատրաստված էկոլոգիապես մաքուր հյուրասիրությունից, ինչն ուղեկցվում էր հայկական ազգային երգ ու պարով։ Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած հյուրերը ևս ներկայացրեցին պատառիկներ իրենց ազգային մշակույթից։

Վարդահովիտ բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Գևորգյանը հայտնեց, որ գյուղի բնակիչներն արդեն իսկ հրաժարվել են գյուղատնտեսական արտադրանքի ստացման գործընթացում թունաքիմիկատների և այլ վնասակար նյութերի օգտագործումից, ինչի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են։ Պարոն Գևորգյանը նշեց նաև, որ գյուղը ցանկանում է շարժվել միայն կանաչ տնտեսության զարգացման ճանապարհով։

«ICCA Consortium» (Indigenous Communities or communities for conserved areas) ռեգիոնալ կոնֆերանսի և գաղափարախոսության մասին մանրամասները՝ http://www.fpwc.org/hy/icca/ ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: