01/22/2026

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է ավելի քան 300 ցուցարարի բերման ենթարկելու մասին

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է ավելի քան 300 ցուցարարի բերման ենթարկելու մասին

Վրացական ոստիկանությունը տարբեր իրավախախտումների համար հանրահավաքի 305 մասնակցի է բերման ենթարկել, որոնք մասնակցել են երկրի խորհրդարանի շենքի առաջ տեղի ունեցած ցույցին: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարարի տեղակալ Վլադիմիր Բորցվաձեն:

Նրա խոսքով՝ ակցիան դուրս է եկել օրենքով սահմանված կանոնակարգի շրջանակներից և «ակնհայտ բռնի բնույթ է կրել: Բորցվաձեն հավելել է, որ չնայած հատուկ միջոցների կիրառմանը՝ ակցիայի մասնակիցների ագրեսիվ հատվածը շարունակել է խախտել օրենքը ողջ գիշերվա ընթացքում:

«Լուսաբացին նրանք ոչնչացրել են ոստիկանների և քաղաքացիների մեքենաները, վնաս հասցրել մոտակայքում գտնվող մասնավոր կառույցներին»,- նշել է Բորցվաձեն:

Հինգշաբթի տեղի ունեցած լայնածավալ հակակառավարական ակցիայի ժամանակ Վրաստանի ՆԳՆ-ն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ներխուժել խորհրդարանի շենք: Նշվում է, որ հատուկջոկատայինների հետ բախումների ժամանակ տուժած 240 մարդկանցից 102-ը դեռևս գտնվում են հիվանդանոցներում: Տուժածների թվում 80 ոստիկան է եղել:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: