01/11/2025

78 տարի առաջ՝ հունիսի 22-ին, սկսվեց Մեծ հայրենականը. պատերազմ մեկնեց 19064 սյունեցի

78  տարի առաջ՝ հունիսի 22-ին, սկսվեց Մեծ հայրենականը. պատերազմ մեկնեց 19064 սյունեցի

1941 թ. հունիսի 22-ին գերմանաֆաշիստական զորքերը հարձակվեցին Խորհրդային Միության վրա:

Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, որը շարունակվեց մինչեւ 1945 թ. մայիսի 9-ը:

Մեծ հայրենականը պատմության մեջ եղած պատերազմներից  ամենածանրն էր. պատերազմում զոհվեց ավելի քան 20 մլն սովետական քաղաքացի, ավերվեցին հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր ու ավաններ:

Սովետական Միության բոլոր ժողովուրդների հետ հայրենիքը պաշտպանելու ելավ նաեւ հայ ժողովուրդը՝ իր բոլոր ուժերը նվիրաբերելով թշնամու ջախջախմանը:

Փառավոր մարտական ուղի անցան 89-րդ Թամանյան, 76-րդ լեռնահրաձգային, 408-րդ, 409-րդ,  390-րդ  հայկական  դիվիզանները:

Հայ ժողովրդի զավակներից 103-ն արժանացան Սովետական Միության հերոսի կոչման, 23 հայ զինվոր դարձավ Փառքի շքանշանի երեք աստիճանի ասպետ:

Սովետական Միության զինված ուժերի հրամանատարական կազմում կային շուրջ 60 գեներալներ, ովքեր ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ:

Ավելի քան 200 հազար հայորդի ընկան Մեծ հայրենականի ռազմի դաշտերում:

Մեծ հայրենականին մասնակցեց 19064  սյունեցի, որոնցից  8732  հոգի  այլեւս չվերադարձավ, իսկ 12 հոգի գրանցվեց հայազգի հերոսների շարքում:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: