01/23/2026

ՈՒԽՏԻ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ՕՐ՝ ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՈՒԽՏԻ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ՕՐ՝ ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Այսօր՝ հունիսի 22-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից։

301թ․Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի։ Տոնական այս օրը նշվեց նաև Վահանավանք վանական համալիրի ուխտի օրը։ Այդ առիթով վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկազ քահանա Մասոյանի, ՄեղրիիՍուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանի, Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանի և Վահանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի ձեռամբ։

Պատարագից հետո եկեղեցու բակում կազմակերպվեց մատաղի հյուրասիրություն և տոնական միջոցառում՝ պարային խմբերի մասնակցությամբ։Եկեղեցին լեցուն էր բազմաթիվ հավատացյալներով և Հայաստանի տարբեր համայնքներից իրենց հոգևոր հովիվներով ժամանած ուխտավորներով:

Ս․Պատարագին մասնակցում էր նաև համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

На данном изображении может находиться: 4 человека, люди стоят

На данном изображении может находиться: 7 человек, люди стоят

На данном изображении может находиться: 1 человек, стоит, борода и в помещении

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят и свадьба

На данном изображении может находиться: 4 человека, люди стоят, свадьба и на улице

На данном изображении может находиться: 6 человек, люди улыбаются, люди стоят, свадьба, костюм и на улице

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: