01/23/2026

Մինսկ-2019. Հայաստանն առաջին մեդալը նվաճեց

Մինսկ-2019. Հայաստանն առաջին մեդալը նվաճեց

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրոպական երկրորդ խաղերը:

Այսօր պայքարի են դուրս եկել սամբիստները:

82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Դավիթ Գրիգորյանը: Մեր մարզիկը պայքարը սկսեց 1/4 եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։ Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բետլուվան էր, որին մեր մարզիկը հաղթեց 1-0 հաշվով և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։

Եզրափակչում Գրիգորյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկի հետ:

Ցավոք, մեր մարզիկը եզրափակչում պարտություն կրեց։ Պերեպելյուկը առավելության հասավ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ 7-0 հաշվով։ 

Դավիթ Գրիգորյանը 82 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց։ Հավելենք, որ սա մեր պատվիրակության առաջին մեդալն է Եվրոպական խաղերում։ 

armsport.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: